Բաժիններ՝

Ավստրիան Ռուսաստանին է հանձնել մշակութային արժեքներ, որոնք հափշտակվել էին նացիստների կողմից

Ավստրիական կողմը բարեհաջող կերպով Տեմրյուկի պատմա-հնագիտական թանգարան է հասցրել մշակութային արժեքներ, որոնք նացիստները գողացել էին 1943 թվականին: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հաղորդել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին:

Խոսքը Զալցբուրգի թանգարանի պահոցներում պահպանված երեք սափորների եւ հինգ անտիկ տապանաքարի հարթաքանդակների մասին է, որոնք 1943 թվականին նացիստների կողմից հափշտակվել էին Կուբանի ավերված թանգարանից: Տեմրյուկի եւ Զալցբուրգի թանգարանների միջեւ 2020 թվականի մարտին պայմանագիր է ստորագրվել դրանց հանձնման շուրջ: Արժեքները Ռուսաստան են հասցվել ավստրիական կողմի հաշվին:

Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել դրանց հանձնումն ավարտելու հանդիսավոր արարողությունը: Դեսպանը նշել է այդ իրադարձության հատուկ սիմվոլիկ նշանակությունը 2020 թվականին մեծ Հաղթանակի, ֆաշիզմից Եվրոպայի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման 75-ամյակի տոնակատարության կապակցությամբ:

«Մեր պարտքն է՝ ապագա սերունդների համար պահպանել նորագույն պատմության այդ ահավոր էջերի հիշողությունը եւ դասերը: Վստահ եմ, որ ընդհանուր գործում իր ավանդը կունենա գողացված հսկայական արժեքներից նույնիսկ մաս առ մաս վերադարձը Ռուսաստան: Վստահ եմ, որ Տեմրյուկի թանգարանի ցուցադրանքում այժմ դրանք նույնպես արժանի տեղ կզբաղեցնեն եւ մեծ հետաքրքրություն կառաջացնեն ինչպես հանրության, այնպես էլ մասնագետների եւ գիտական հետազոտողների շրջանում»,-նշել է Լյուբինսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս