ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի հետ անցկացվել են բժշկական պատրաստության պարապմունքներ․ ՌԴ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/b8815d4e9617440db574e6dcbcdcd78b.thumb_.jpg)
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ բժշկական ջոկատն անց է կացրել բժշկական պատրաստության պարապմունքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ շուրջ 30 սանհրահանգիչներ խաղաղապահների համար մշակել են տարբեր առաջադրանքներ՝ արյունահոսությունների դադարեցում, վիրակապում, արտակարգ վերակենդանացման համար տրամադրվող օգնություն և այլն։
Պարապմունքների ընթացքում զինծառայողներին ցուցադրվել են ձեռքի տակ եղած միջոցների օգնությամբ և տեղանքի դժվարամատչելի հատվածներից վիրավորներին տարհանելու գործողությունները։
Խաղաղապահ զորախմբի հետ մարտական պատրաստության պարապմունքներն անցկացվում են կանոնավոր կերպով և միտված են զինծառայողների մասնագիտական պատրաստության մակարդակի շարունակական բարձրացմանը, ստացված հմտությունների կատարելագործմանը, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակության սահմանված պահանջների պահպանմանը, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։