
Ռուսաստանի ՊՆ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտում

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման աշխատանքներ են իրականացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում` ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում: Մաքրվել է 21.8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար տարհանվել է 1334 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյեմբերի 23-ից հետո Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք և 87 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 7 հազար պայթյունավտանգ առարկա: