Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանություը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց – Մազմանյան փողոց – Չաուշի փողոց – Սիլիկյան Նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն տվյալ խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031