Հիմա ադեկվատ ԱԺ ընտրություն ես չեմ պատկերացնում. Սուրեն Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի և Գարեգին Միսկարյանի հետ: Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեվարված անձանց և ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Արդյոք որպես ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու հարցը՝ 168.am փորձեց պարզել հանդիպման մասնակից Սուրեն Սահակյանից։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ, ի թիվս այլ հարցերի, խոսել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

«Որպես տարբերակ, այո՛, քննարկվել է։ Ժամկետներ չի մատնանշվել։ Եթե քննարկվում է քաղաքական համակարգի ճգնաժամի հաղթահարման հարցը, ապա նաև արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվում»,- ասաց Սահակյանը։

Հարցին՝ անձամբ կո՞ղմ է, որ այս փուլում երկրում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Սահակյանը պատասխանեց.

«Ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, բայց ոչ այս պահին։ Ընտրությունների համար պետք է համապատասխան պայմաններ լինեն։ Հիմա ադեկվատ ընտրություն ես չեմ պատկերացնում»,- ասաց Սահակյանը։

Հարցին՝ իսկ այդ մասին ասե՞լ է արդյոք Արարատ Միրզոյանին, և ի՞նչ պատասխան է ստացել նրանից, Սահակյանը պատասխանեց.

«Ես դիրքորոշում եմ հայտնել, եթե պատասխան էլ եղել է, հիմա չեմ մտաբերի, որովհետև գուցե էական չի եղել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031