ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը` Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, մասնակցություն է ունեցել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի դպրոցի տանիքի շինարարական աշխատանքների ֆինանսավորմանը, որը քանդվել էր 2020 թվականի մայիսին`ուժգին քամու հետևանքով: Այդ պատճառով՝ դպրոցում դասերը չեղարկվել էին, և 140 աշակերտներ չունեին կրթություն ստանալու հնարավորություն, քանի որ վերջինս գյուղի միակ դպրոցն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ պատրաստակամությամբ արձագանքեց Շիրակի մարզի խնդրանքին՝  ֆինանսական օգնություն ցուցաբերելով դպրոցին, ինչի շնորհիվ արդեն հոկտեմբերին հիմնանորոգման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, և դպրոցում վերսկսվեցին դասերը:

Ֆինանսական աջակցության հերթական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ Բանկերի միության հետ համատեղ, հովանավորել է նաև Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ֆուտբոլի խաղադաշտի կառուցման և բարեկարգման նախագիծը:

Շիրակամուտում ֆուտբոլն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս մարզաձևի ավանդույթներն այստեղ փոխանցվում են սերնդեսերունդ: Սակայն մարզիկները չեն ունեցել պատշաճ պայմաններ ամենօրյա մարզումների համար:

Ցուցաբերված աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ` 2020 թվականի  հոկտեմբեր ամսից ապագա չեմպիոնները մարզվում են մաքուր օդին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ֆուտբոլի դաշտում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար երիտասարդների կրթությունը և մարզական կարողությունների զարգացումը առանձնահատուկ կարևոր են, հենց այդ պատճառով Բանկը միշտ աջակցություն է ցուցաբերում ուսումնական հաստատություններին՝  հատկապես մարզերում դպրոցականներին և ուսանողներին մոտիվացնելու նպատակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031