
Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը. Yerkir.am

Քիչ առաջ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների նախաձեռնած ակցիայի վայրից բերման են ենթարկել նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Արգիշտի Գևորգյանին, Գոռ Սարգսյանին և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին: Բերման ենթարկելու ճանապարհին Yerkir.am-ը կապ է հաստատել նրանց հետ, ովքեր նշել են, որ այս պահին իրենց տանում են ոստիկանության Էրեբունու բաժին:
Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՅԴ անդամները նախաձեռնել են բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք փակել են Մաշտոցի պողոտան՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, հեռացի՛ր» և այլն:
Ոստիկանները, որոնք թվով մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարներին, բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել բազմաթիվ ցուցարարների:
Հիժեցնենք՝ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը, ըստ որի՝ նոյեմբերի 27-ից սկսած ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։