«Մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը և ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը». Արամ Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարեւոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը եւ ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը:
Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարեւորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ:
Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղերավարը, ա՛յս քաղաքական գործիչը իրավունք չունի նման բան ասելու, որովհետեւ 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաեւ ֆեյքերի եւ զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա»: