Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։
Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ մնալու համար։
Հասկանում ե՞ք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։
Կրկնում եմ՝ խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթը ստորագրել։
Ի դեպ, ՌԴ այցից առաջ ակնարկում է, որ բարեկամ երկրները ևս հակված են եղել մեր համար վատ տարբերակներին։ Թե ինչու է իր այցից առաջ առանց այդ էլ ոչ լավ օրեր ապրող Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցում, ուղղակի անբացատրելի է»: