
«Կամպ Նոու Լեո Մեսսի»․ Ռուսոն ուզում է անվանափոխել մարզադաշտը

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն, ով նախկինում զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը և հեռացել էր Խոսեպ Բարտոմեուի հետ կոնֆլիկտի պատճառով, ցանկանում է բարձրացնել ընտրություններում հաղթելու դեպքում «կապտանռնագույնների» տնային մարզադաշտը վերանվանելու հարցը:
«Չնայած այն հանգամանքին, որ Մեսսիի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին, նա համաշխարհային ֆուտբոլի և «Բարսելոնայի» կենդանի պատմություն է:
Ես կցանկանայի տնօրենների խորհրդին առաջարկել հանրաքվե անցկացնել և մեր մարզադաշտն անվանել Camp Nou Leo Messi»,- ասել է Ռուսոն:
2000 թվականից Մեսսին գտնվում է «Բարսելոնայի» համակարգում: Նա կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:
Սիրարփի Աղաբաբյան