
«Մենք պետք է վերադարձնենք Նեյմարին: Նա նույնպես ուզում է գալ»․ Ֆարե

«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժորդի Ֆարեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
«Մենք կաշխատենք մարզական տնօրենի և ղեկավարության հետ՝ լավագույններին ներգրավելու համար: Եթե նրանք ինձ ասեն, որ Նեյմարը լավագույնն է, ես կգնամ նրա հետևից։
Նեյմարը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս փաստը և այն, որ նա լավագույններից մեկն է, նշանակում է, որ մենք պետք է նրան վերադարձնենք»,- ասել է Ֆարեն:
Սիրարփի Աղաբաբյան