Բաժիններ՝

Ֆրանսիացի ռեփերին դատապարտել են պատմության ուսուցչի սպանությունը հիշատակող տեսահոլովակի համար

Ինչպես հաղորդվում է, իր տեսահոլովակում 18-ամյա կատարողը գլխատված ուսուցչի մասին խոսքեր է ասել այն ֆոնին, որտեղ երեւում են դանակներ եւ սղոցներ:

Հետաքննությունը կայացել է արագացված ընթացակարգով. նոյեմբերի 24-ին պատանուն ձերբակալել են, իսկ արդեն նոյեմբերի 26-ին նա կանգնել է մայրաքաղաքային տարածաշրջանի Մո քաղաքի (Սենա եւ Մառնա դեպարտամենտ) դատարանի առաջ: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունն արադարացնելու եւ արգելված զենք պահելու մեջ:

Պատմության ուսուցիչ Սամյուել Պատիի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում, 2002 թվականին, ուներ չեչենական ծագում եւ փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս