
Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. կան զոհեր

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել է երկու մարդ: Այդ մասին «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:
Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:
Մինչ այդ կրակը տեղայնացվել է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել է առավոտյան մոտավորապես 7:30-ին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել բռնկման պատճառը: