
Գարեգին Երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը: Այս մասին ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,-նշված է հաղորդագրությունում: