«Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սևրի դաշնագրի պես բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է». Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիացիների նվերը Գետաշենի ազատագրմանը և Արծրունին հավատացող հայ ժողովրդին

Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը և պնդում, թե բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նույն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Հովհաննիսյանը հերթական շրջանը հանձնելուց հետո խոսում էր մարտավարական նահանջի և մեր հաղթանակի մասին։

Նրանք, ովքեր ուրախանում են, թե, իբր, Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախությունը, նույն ձևով ուրախանում էին ու համոզված պնդում, որ մենք ազատագրել ենք Գետաշենն ու Շահումյանը։

Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սևրի դաշնագրի պես բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է։ Միևնույն է իրենից բան չի գնում։

Հ․Գ․ Ի դեպ, Ֆրանիսյաի արտգործնախարարությունը՝ Ֆրանսիայի կառավարությա անունից հայտարարել է, որ ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի դրական բան չի տա Հայաստանին ու Արցախի բնակչությանը, ինչպես նաև Ֆրանսիային։ Բայց նիկոլենք սրա մասին չեն խոսի։

Պողոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու և կապիտույլանտի խայտառակ իմիջից ազատվելու համար Փաշինյանն իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։

Նրա այս գրառումը շատ նման է «Շուշիի համար մարտերը շարունակվում են» բլեֆին, որից ժամեր անց ստորագրվեց կապիտույլացիոն ակտը՝ Շուշին թուրքին հանձնած վիճակում»:

Տեսանյութեր

Լրահոս