Տուն կառուցող հայը վառում է իր իսկ կառուցած տունը, սահման պահող զինվորը պայթեցնում է իր իսկ զորամասը․ ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Տուն կառուցող, օջախ հիմնող հայ մարդն իր ձեռքով վառում է իր իսկ կառուցած տունը, սահման պահող, Հայրենիք պաշտպանող զինվորն իր ձեռքով պայթեցնում է իր իսկ զորամասը, վանքեր կառուցող քահանան իր ձեռքով հանում է խաչքարերը․․․ Ինչ դարձրիր դու մեզ, ինչի վերածեցիր մեր Հայրենիքը․ անհայրենիք սրիկա։

Մենք նորից ուժ կառնենք, նորից շունչ կտանք մեր օջախներին, կհզորացնենք ու կզինենք մեր բանակը, կվերականգնենք մեր Սրբավայրերը՝ անեծքի ու նզովքի բաժին դարձնելով քեզ»։

Գրառմանը կից նաև տեղադրել է այս լուսանկարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30