Բաժիններ՝

Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության տուրի խորհրդանշական թիմի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում:

Բելառուսի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Նեման»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սլուցկ»-ին: Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն է: Վերջինս գոլը նշելիս մոտեցել է Հայաստանի դրոշով լի տրիբունային և ծածանել եռագույնը: Սա Կադիմյանի 12-րդ գնդակն է ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30