Բաժիններ՝

Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղպահներին

Խաղաղապահների օրվա առիթով Ստեփանակերտի քաղաքապետը Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար:

Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից;

«Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիներն այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր»,- հայտնում են քաղաքապետարանից:

Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:

«Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30