Բաժիններ՝

Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել

Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպերի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։

Զենք-զինամթերքն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս