
Ռիտա Սարգսյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հայտնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։ Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։
ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»: