Բաժիններ՝

Փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները. ԱԻՊԾ

Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ:

Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք:

Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրին պատուհասած վտանգը դեռշարունակվում է, ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը:

Օր օրի ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 դեպք: Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել:

Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով: Նշենք, որ այժմ արցախցի գործընկերների հետ մեր հայրենակիցներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները:

Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 7 դեպք. Տուժել է 4 քաղաքացի: Փրկարարները առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Սոցիալ-կենցաղային բնույթի 66 դեպք է արձանագրվել: Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են. Հիվանդի կամ մահացած անձանց մարմինների տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենային մթերքների առաքում և այլն:

Փրկարարական ջոկատները համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներով:

 

?Նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է…

Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2020 թ. նոյեմբերի 23, երկուշաբթի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30