
ՃՇՀԱՀ–ն 6 մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական – ահաբեկչական սանձազերծած պատերազմից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500հզր դրամ։
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված մեր հայրենակիցների կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան