Մայր Աթոռից հաստատում են՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ Past.am-ի աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Լրատվամիջոցը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: «Այո, հրավիրվել է»,-հաստատել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը և հավելել. «Մնացյալը մեր պարզաբանելիքը չէ»:

Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրերս Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս