Պատահար Մաշտոցի պողոտայում

Նոյեմբերի 22-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամիլլա Մ․, ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30