Բաժիններ՝

Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։

Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Կրկին հորդորում ենք այս օրերին ստացած զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30