ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում լինել համախմբված և համերաշխ՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը:
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին ու Արցախը հանձնելու դավաճանական գործողության դեմ բողոքող մեր հայրենակիցներին:
Այսօր 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի սկզբից րոպեներ առաջ ձերբակալվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը միայն մեկ բան անդադար վանկարկում՝ Նիկոլ, դավաճան….
«Մեզ դավաճանել են, մեզանից թաքուն ստորագրել ու փախել պախկվել են». Ղազինյան
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուրս եկա ԱԱԾ-ից, գնում եմ Ազատության հրապարակ: Հազարավոր տղերքի արյամբ պահած Հայրենիքս թուքին տալու համար այս իշխանությունը պետք է հեռանա: Թուրքի առաջ կզած մուտիլոֆշիկ Նիկոլ, մեր վրա ես արդեն քշում: Ես ՀԱՅՐԵՆԻՔ չունեմ թուրքին տալու, այդ թվում և քեզ»:
Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, նա Կենտրոնի ոստիկանատանն է:
Հանրահավաքի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդեն բերման է ենթարկվել և գտնում է ԱԱԾ մեկուսարանում։
Ազատության հրապարակում, չնայած իշխանությունների տոտալ խոչընդոտներին, շարունակվում է Նիկոլ Փաշինյանին հողերը հանձնելու համար հրաժարականի պահանջ ներկայացնելու համար հրավիրված հանրահավաքը:
«Գնալու ենք մինչև վերջ. կապիտուլյացիա չի լինելու». Սաղաթելյան
Այս պահին ոստիկանները փորձում են բերման ենթարկել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ իրավապահ մարմիններ Ազատության հրապարակից անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը:
«Նիկոլ Փաշինյանի անունը Հայաստանի պատմության մեջ դաջվեց որպես դավաճան». Վանեցյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նաեւ այս ջոկատն էինք նախատեսում ներգրավվել Շուշիի պաշտպանությանը: Գագիկ Ծառուկյանը եւ մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչո՞ւ ՀՀ ԶՈւ ԳՇ-ին խոստացված ջոկատը չի հասել Արցախ»:
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԺ. ՈՒՂԻՂ
Ինչ եղել, եղել է, ով ինչ արել է՝ սխալ, թե ճիշտ, ով լռել է կամ հետապնդվել, ով համակրել է կամ ընդդիմացել, հավատացել է, կամ նախազգուշացրել։ Դա անցած էտապ է։
168.am-ի տեղեկություններով՝ Չալաբյանը ԱԱԾ է հրավիրվել օրերս 17 կուսակցությունների տարածած հայտարարության հետ կապված։
Մեր հասցեին հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են: Վարչապետը կամ չի՛ տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ ջոկատներ են մեկնել և ինչ գործառույթներ են իրականացրել, կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ վարչապետը տեղեկատվություն խնդրի և ստանա համապատասխան մարմիններից՝ Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից: Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքները օրեր շարունակ ընթացել են, բոլոր այդ աշխատանքները համակարգվել և համաձայնեցվել են Պաշտպանության նախարարության, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հետ:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կոչ է անում Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող ու գործող անհատներին, մարդասիրական, ընկերային և քաղաքական կազմակերպություններին ու կուսակցություններին՝ միավորվել և ոտքի կանգնել, քանի որ առաջիկա օրերին կրկին մարտահրավերներ են սպասվում։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 11-ին նախատեսված հանրահավաքի առնչությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանում ռազմական դրություն է:
«Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը» շարքի ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շուշիի անկման և դրա շուրջ ծավալվող խոսակցություններին։
Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել մեր հաղթանակներում։
ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում, «Ազատություն» ռադիոկայանում, պետական ու հասարակական այլ վայրերում զանգվածային անկարգությունների մասնակիցները և ԱԺ նախագահի նկատմամբ բռնություն գործադրած անձինք ձերբակալվել են:
Երբ ես կարդում էի իր հրապարակած տեքստը, և հետո համացանցում հայտնվեց հայտարարության նախնական տարբերակը, իմ մտքով առաջինն անցավ, որ պարոն Փաշինյանը հրաժարական է տալու, ինքն է նախաձեռնելու, որ հիմնական բանակցողը փոխվի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նիկոլ Փաշինյանն իրականություն է դարձնում մղձավանջը։ Եթե այս համաձայնությունը կյանքի կոչվեց, ապա հայոց պետականությունը հեռանկար չի ունենա։
168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից՝ մասնավորապես նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհնչեց ՀՀ ԱԳ նախարարությունից. կմեկնաբանե՞ք` ինչու, և հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել վարչապետի որոշման մասին՝ ինչպես որ տեղյակ չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Այսօր այցելել եմ Պաշտպանության նախարարություն և հանդիպել բարձրագույն հրամկազմի հետ: Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: