Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) պահպանում է հետագա ընդլայնման տրամադրվածությունը, կազմակերպությունում ստացվել է անդամակցության 16 հայտ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում է զբաղվել իր բանջարանոցով:
Առողջության հսկողության հարցերով զբաղվող Anvisa բրազիլական գործակալությունը ժամանակավորապես կասեցրել է չինական Sinovac լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված Coronavac պատվաստանյութի փորձարկումները՝ «լուրջ միջադեպի» կապակցությամբ:
Պատերազմը ազդում է տնտեսության ու հասարակական կյանքի, առանց բացառության, բոլոր ոլորտների վրա։ Այս պահին պատերազմի հետևանքները գուցե լիարժեք չենք տեսնում, բայց դրանք կան, ու դրանցից անհնարին է խուսափել։ Հատկապես, երբ ամեն ինչ այսքան երկար է ձգվում։