Գրում եմ սթափ, գիտակցված և ամեն մի բառիս, մտքիս և հատկապես գործողություններիս համար մեծ պատասխանատվության զգացումով: Վիճակն իրապես ծայրահեղ օրհասական է: Լուծման հնարավորությունները սակավ, եթե ոչ` մեկը կամ երկուսը:
«Մեղավոր եմ, որ չհասցրեցի չորս ամսվա ընթացքում խաղաղություն և միասնություն սերմանել գոնե Հայրենիքիս ներսում, մեղավոր եմ, որ պաշտոնյա լինելն առ ոչինչ է չճանաչված երկրում, մեղավոր եմ, որ միակ զենքս տղաներս են, ովքեր դեռ դիրքերից ընդդիմանում են իրականությանը, մեղավոր եմ, որ անզոր եմ…
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է:
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծնդյան տարեդարձը: Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին:
Այս պահին շարունակվում է բարձրանալ բազմահազար հայաստանցիների ու արցախցիների բողոքի ձայնը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած խայտառակ փաստաթղթի, որով հանձնվեց Արցախը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 2251–րդ հոդվածով:
Անչափ ցավալի է, որ այս պահին օտարն ավելի լավ է պատկերացնում մեր հիվանդությունն ու դրա բուժման հնարավորությունները, քան մենք՝ հայերից շատ-շատերը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից ԱԱԾ դիմաց լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի կետերը փոխելու ի՞նչ տարբերակներ կան: «Նոր բանակցող, նոր պայմաններ»,- ի պատասխան՝ ասաց Արթուր Վանեցյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից առաջ ներկայացրել էր սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 8-ը ժողովրդին ուղղված իր կոչերից հատվածներ, որը, նրա խոսքով՝ նպատակ ունի, որպեսզի չփնտրեն դավաճանների ու հող ծախողների։
ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։
Բոլոր ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ամբողջ կյանքս եղել եմ ապաքաղաքական մարդ, բայց վերջին օրերին ստանում եմ բազմաթիվ նամակներ բժշկական հանրությունից՝ բուժաշխատողներից, գործընկերներից, նախկին ուսանողներիցս և պարզապես ընկերներից, ովքեր նույնպես մեծ տագնապով ու խորը մտահոգությամբ հետևում է ներակա գործընթացներին։
«Քրեական գործ է հարուցվել 307.4 հոդվածով. որպես վկա եմ հանդիսանում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ: Երևի թե Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելը այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի անհատական աշխարհի գավաթի խաղարկություն:
Պեսկովի խոսքով՝ «դա պատերազմի դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղիների որոնման լարված գործընթացի արդյունք է եղել
«Եռակողմ հայտարարությունը վավերացում չպահանջող միջազգային պայմանագիր է, և ՀՀ նախագահը, Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում, իրավասու է և ՊԵՏՔ Է այն կասեցնի կամ չեղյալ հայտարարի՝ գործող կամ նոր ստեղծված (թեկուզ ժամանակավոր) կառավարության առաջարկությամբ»։
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն նոյեմբերի 11-ին կատարած այցերի արդյունքները։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանի դիմաց հանրահավաք իրականացնողներին տեղեկացրեց, որ մուտք են անելու փաստաթղթերը. ««Իմ քայլի» պատգամավորները պետք է մասնակցեն նիստին, առանց դրա տեխնիկապես հնարավոր չէ նիստ անցկացնել:
«Ուզում եմ դիմել քեզ, Նիկոլ, 44 օր ես Ստեփանակերտում նստած սպասում էի, որ դու խելքի կգաս, չես ծախի մեզ ու իմ հայրենիքը, որ դու դարձի կգաս, դու չեկար, դու ծախեցիր: Մենք չունենք օրեր, մենք չունենք ժամանակ, մեզ մոտ ժամերի խնդիր է, հեռացի՛ր, թող փրկենք իմ երկիրը, թող փրկենք մեր պետականությունը»,- ասաց Հակոբյանը:
Արայիկ Հարությունյանի հատուկ կոչը արցախահայությանը
Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Քիչ հետո ուղիղ եթերում կանդրադառնամ ստեղծված իրավիճակին և հատուկ կոչով կդիմեմ արցախահայությանը:
«Այստեղ սպիտակած մարդ շատ չկա, որովհետև այստեղ կարող էին լինել իմ հասակակիցները, 8 հազար հոգի, որոնք ընկան 1992-94 թվականներին։ Այս ստահակը ստորագրելով հայտարարությունը և հայտնելով իր համաձայնությունը՝ հողերը հանձնելու, նա ոչ միայն վաճառեց այս մի քանի հազար մեր մատղաշ երեխաների կյանքը, այլև այն իմ ընկերների, որոնք ընկան 1992-94 թվականներին։ Նա հաղթանակների զինվորներին դավաճանեց, պղծեց նաև նրանց հիշատակը, նա զրոյացրեց ամբողջ 30 տարվա մեր պայքարը»,- հայտարարեց Արա Սահակյանը։
Արցախի հարցում իրականացված դավադրությունը արդարացնող, այն պաշտպանող, ուղեղն ու խիղճը անջատած մարդիկ անգամ վիրտուալ տարածքում իմ կողքը լինել չեն կարող։
Միանշանակ է, որ այսօր հանրության գերակշիռ հատվածի ակնկալիքը գործող իշխանություններից հետևյան է. ապահովել երկրի ներքին կայունությունը և թույլ չտալ որոշ կասկածելի միավորների առիթից օգտվել և առաջ քաշել նեղ անձնական շահերից բխող ռևանշիստական օրակարգեր։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք դա թույլ չենք տա։
Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ներկա ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ուշացած քայլ չէ՞ այս հանրահավաքը, պատասխանել է. «Կարծում եմ՝ ոչ, միշտ էլ կարելի է ասել, որ ամեն պահ ավելի ուշ է, բայց որ սկսել ենք, կհասցնենք ավարտել, կհասցնենք վիճակը փրկել:
«Քո և քո կնոջ վրա 5000 զոհի արյուն կա». արցախցի պատգամավոր
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին ստուգել են Արցախից վերադարձած 37-ամյա մի տղամարդու ջիպը։