«Արցախը հանձնեց այս իշխանությունը… Ես իմ վիզը ծուռ չեմ ապրելու…». Արման Աբովյան

Ազատության հրապարակում, չնայած իշխանությունների տոտալ խոչընդոտներին, շարունակվում է Նիկոլ Փաշինյանին հողերը հանձնելու համար հրաժարականի պահանջ ներկայացնելու համար հրավիրված հանրահավաքը:

«Ես չեմ ուզում ամոթով ապրել, Այստեղ հավաքված հայերը չեն ուզում ամոթով ապրել: սրանք մեզ բերեցին ամոթի դուռը: Ես իմ վիզը ծուռ չեմ ապրելու: Արցախը հանձնեցին, Մեղրիից դեպի Նախիջևան ճամփան նվեր տվեցին: Հիմա էլ ստորություն ունեն արդարանալ, 15 րոպեն մեկ: Արցախը հանձնեց այս իշխանությունը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը:

Նա նշեց, որ 45 օր վարչապետին խնդրել են՝ պատմել ինչ է կատարվում:

«Ասում էինք արի Նիկոլ, պատմի ինչ է կատարվում: Հարցնում էինք ինչ ես բանակցում, ասում էր ձեր գործը չի, ասում էր որոշումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար: էս էի՞ր բանակցում, արա»,-ասաց նա:

Արման Աբովյանը ժողովրդին կոչ արեց համախմբել, ինչպես պատերազմի օրերին:

«Մենք չենք հանձնվելու, ժողովուրդ»,-ասաց Արման Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս