
Այսօր Ազատության հրապարակում վճռվելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը, հենց այսօր, բոլորս ունենք հնարավորություն շտկելու մեր սխալները. Միքայել Մինասյան

«Քույրեր և եղբայրներ,
Ինչ եղել, եղել է, ով ինչ արել է՝ սխալ, թե ճիշտ, ով լռել է կամ հետապնդվել, ով համակրել է կամ ընդդիմացել, հավատացել է, կամ նախազգուշացրել։ Դա անցած էտապ է։
Հիմա, հենց այսօր, բոլորս ունենք հնարավորություն շտկելու մեր սխալները, դադարեցնելու այս դավաճանությունը։ Դրա համար այս պահին մի բան է պետք. բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Այժմ, մի քանի րոպեից՝ 13։00-ին սկսվում է ջրբաժանը։ Այդ ջրբաժանն ունի երկու կողմ.
Դու դավաճան ես կամ հայ։
Ով ժողովրդի հետ չէ, դավաճան է՝ լինի շարքային քաղաքացի, պաշտոնյա, թե Հայաստանի ղեկավար։
Ով հանձնում է հողը, պաշտպանում այդ պրոցեսը դավաճան է։
Հետևաբար ընտրեք։
Բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ պատմավայր, որտեղից սկսվել է արցախյան շարժումը։
Այսօր, մի քանի րոպեից, այնտեղ է վճռվելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը»,-այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։