«Նիկոլ, հեռացի՛ր, թող փրկենք իմ երկիրը, թող փրկենք մեր պետականությունը». Արցախի ԱԺ պատգամավոր

Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքին մասնակցում էր նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը: Նա պատերազմի օրերին եղել է Արցախում և նոր է Երևան եկել:

«Ուզում եմ դիմել քեզ, Նիկոլ, 44 օր ես Ստեփանակերտում նստած սպասում էի, որ դու խելքի կգաս, չես ծախի մեզ ու իմ հայրենիքը, որ դու դարձի կգաս,  դու չեկար, դու ծախեցիր: Մենք չունենք օրեր, մենք չունենք ժամանակ, մեզ մոտ ժամերի խնդիր է, հեռացի՛ր, թող փրկենք իմ երկիրը, թող փրկենք մեր պետականությունը»,- ասաց Հակոբյանը:

Նա նաև դիմեց ԱԺ պատգամավորներին, ովքեր եղել են Արցախում, իրենց խորհրդարանում:

«Հիշո՞ւմ եք, «Իմ քայլի» Շիրակ, Լուլու, Արարատ Միրզոյան, որ եկել էիք, մտել էիք մեր ԱԺ, մեզ վրա մատ էիք թափ տալիս: Հիշեք էդ օրերը, Շիրակ, ո՞ւր ես, եկել էիր իմ գործընկերոջ երեխու…, որ մոխիր էր դարձել, ասում էիր՝ պետությունը կիսում է քո ցավը, ո՞ւր ես, արի կիսի, արի փրկի գոնե մեր շիրիմները, գոնե կարողանանք մեր երեխեքի շիրիմներին մոտիկ գնանք: Ո՞ւր եք, եկեք գոնե հիմա մի փոքր մարդկություն ունեցեք: Ստեփանակերտում, դիրքերում այս պահին մարդիկ կան, որոնք չեն լքելու, ոչ մի պայման չկա, որ իրենց կկարողանան այնտեղից հանել, ով ուզում է՝ լինի: Էս 5000 զոհի, հլը հազարավոր զոհերի արյունն է քո վրա մնալու, Նիկոլ, քո ու քո Արփիի ու քո Աննայի վրա: Վերադարձի, արի, ոչ մեկը քեզ վնաս չի տալու, այ ղզիկ»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս