Մենք չենք կարող նույն կերպ վարվել հրադադարը հարգողների և այն խախտողների հետ․ Ֆրանսիայի հայկական միությունների համանախագահ

Ֆրանսիայի հայկական միությունների համանախագահ Ֆրանկ Փափազյանն իր բողոքն է հայտնել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության պատճառով, որով տեղեկացվում է Ֆրանսիայից Ադրբեջանին բուժօգնություն տրամադրելու մասին:

«Մենք բարկացած ենք, մենք համաձայն չենք: Թուրք-ադրբեջանական ուժերը հարձակվում են Լեռնային Ղարաբաղի դեմ: Երեք հրադադար է կնքվել Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից: Ֆրանսիան պետք է աջակցություն ցույց տա Լեռնային Ղարաբաղին, Ֆրանսիան պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրանսիան պետք է հստակ դիմակայություն ցույց տա ջիհադիստական ահաբեկիչների կողմից աջակցություն ստացող թուրք-ադրբեջանական ուժերի պարտադրած պատերազմին:

Թեև բժշկական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանին, ցավում եմ, բայց մենք չենք կարող նույն կերպ վերաբերվել նրանց, ովքեր պատերազմ են ուզում և նրանց, ովքեր խաղաղություն են ցանկանում: Մենք չենք կարող նույն կերպ վարվել հրադադարը հարգողների և խախտողների հետ:

Ֆրանսահայերս բարկացած ենք, և ուզում ենք, որ դա իմացվի»,- ասվում է Փափազյանի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս