Նոյեմբերի 7-ին, ժամը 16:16-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: Media.az լրատվական կայքը հայտնում է, որ շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:
Ծանր մարտեր են ընթանում. հյուսիսում, Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի «Ռոմա»-«Կլուժ» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Անհրաժեշտ է բեկում, և բեկումը հնարավոր է:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ջանքերն ուղղված է եղել ռազմական գործողությունների դադարեցմանը։ Հատկապես, պաշտոնական Թեհրանն անընդունելի է համարում երրորդ երկրների՝ Թուրքիայի և Իսրայելի հրահրող գործողությունները, որոնք նպատակ ունեն երկարաժամկետ առումով ապակայունացնել տարածաշրջանը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների և թուրքական հետախուզական ծառայությունների ներկայության մասին։
Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը։ Սամվել Հովհաննիսյանը Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռազմաճակատում։ Այս օրերի ընթացքում հերոսաբար կռվելիս Սամվելը երկու անգամ վիրավորում էր ստացել ու ամեն անգամ ապաքինվելիս վերադարձել ռազմաճակատ թշնամու դեմ իր հերոսական պայքարը ավարտին հասցնելու համար։
Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, ՊԲ N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավվել են ռազմական նշանակության կարևոր բարձունք։ Ոչնչացվել է թշնամու 20 դի, մնացած կորուստները ճշտվում են։ Շարունակվում է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։
Արցախում արկի պայթյունից զոհված 26-ամյա Վարդգես Վահագնի Մինասյանը Գյումրիից էր, ընտանիքի միակ որդին: Վարդգեսի հորեղբորորդին՝ Յուրա Մինասյանը, 168.am-ի հետ զրույցում եղբորը բնութագրեց՝ որպես չափազանց բարի անձնավորություն:
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստերի առարկայական համադրմամբ պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի…. հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու։
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ արցախա-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՆՄԱՀԱՑԵԼ Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը միայն ավտոմատ ու հրետանի չէ։ Պատերազմը նախ և առաջ ճիշտ կառավարում է։ Նաև տեղեկատվական հոսքերի ճիշտ կառավարում։ Սա պարզ իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել։
Քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովը (ԱԺ) երկուշաբթի օրը՝ խորհրդի, ապա՝ արտահերթ նիստ է պլանավորում: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ իմքայլականների նախաձեռնությամբ մի նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով մամուլի և ընդդիմադիրների բերանը կփակեն արդեն ոչ թե վարչական տուգանքներով, այլ քրեական հետապնդման ենթարկելով:
Մոսկվայի հայ համայնքը արդեն մեկ ամիս է իր լուրջ ներդրումն ունի զինվորների համար նախատեսված քնապարկեր կարելու գործում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահական համակարգին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ:
Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ադրբեջանի ձեռագրում ոչինչ չի փոխվել, նրա գործելաոճը մնացել է նույնը։ 1936թ․ հետո եղել է կտրուկ փոփոխություն, հակահայ քաղաքականությունն ակտիվացել է, Գանձակը դարձել է Կիրովաբադ, շատ դպրոցներում հայերենը տուժել է, կադրային հակահայ քաղաքականություն են վարել ու բերել, հասցրել են այն իրավիճակին, որ, ինչպես նշվում է բազում աղբյուրներում, ամեն տարի ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ տարածքներից առնվազն 10․000 հայ հարկադրված է եղել հեռանալ»:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հավատանք, եթե վստահենք մեր զորքին, հավատանք բոլորս, հավատանք անվերապահ միևնույնն է՝ վերջին բլրի վրա, վերջին բնագծում էլ #Հաղթելուենք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մուրաթ Ույսալը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է նախկին ֆինանսների նախարար Նաջի Աղբալը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ: «Զրույցի ընթացքում նա ընդգծել է ահաբեկչության ու դրա բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը»,- հայտարարել են Կրեմլում: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։
Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նոյեմբերի 7-ին կուսակցության Մարդինի նահանգային համագումարում խոսել է Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալի պաշտոնանկության մասին:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հետ է կանչել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաներ: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։
Անցաթղթի բացակայության դեպքում ռազմական գործողությունների վայրեր և Արցախ մուտքն արգելվում է։