
Նոյեմբերի 7. Պատմության հետագծով

– 1865 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Հովհաննես Աբելյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ նշանավոր դերասան (մահ.՝ 1936 թ.)։
-1879 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Երվանդ Տեր-Մինասյանը՝ հայ պատմաբան, լեզվաբան, բառարանագետ (մահ.՝ 1974 թ.)։
-1900 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Գրիգոր Հարությունյանը՝ խորհրդային պետական գործիչ:
-1903 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Կորյուն Ազրոյանը՝ հայ արձակագիր, գրաքննադատ եւ լրագրող:
-1913 թ. նոյեմբերի 7-ին ծնվել է Ալբեր Քամյուն՝ ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ.՝ 1960 թ.)։
-1917 թ. նոյեմբերի 7-ին Ռուսաստանում տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը։
-1940 թ. նոյեմբերի 7-ին քամու հետեւանքով փլուզվեց ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Tacoma Narrows Bridge կախովի կամուրջը։
-1941 թ. նոյեմբերի 7-ին գերմանական ավիացիայի կողմից խորտակվեց «Արմենիա» ջերմանավը, զոհվեց մոտ 5000 մարդ։
-1967 թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան։