ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 25-ին Նյու Հեմշիրրում ելույթի` հայերին առնչվող հատվածը ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակնարկ է:
Սիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է Ռուսաստանը:
Տիգրանակերտ. արքայից արքայի քաղաքն առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է, իսկ այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը:
«Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-այս մասի հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում ժամը 08։00-ից հետո համեմատաբար հանգիստ է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնությունը։
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ:
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով և նշել, որ քիչ առաջ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմշիրում:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այն գործողությունները, որոնք կատարվում են Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա:
Ռուսաստանից հումանիտար օգնության հերթական խոշոր խմբաքանակն է ուղարկվել Հայաստան:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին և ԱՄՆ-ին՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում:
Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների վերաբերյալ Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի նախօրյակին՝ Հայաստանի պետական պարտքը նվազել է։ Սեպտեմբերի վերջի դրությամբ պետության պարտավորությունները կրճատվել են շուրջ 113 մլն դոլարով։ Դա տեղի է ունեցել հիմնականում կառավարության պարտքի գծով։ Թեև նվազել են նաև Կենտրոնական բանկի պարտավորությունները։