Ամիսներ շարունակ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ, ապա հացադուլ իրականացնող Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, պատերազմը սկսվելուն պես, ակցիաները դադարեցրել են, ջոկատ կազմել և մեկնել առաջնագիծ:
Ամերիկյան Strategic Culture պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների և այդ գործընթացներում Թուրքիայի և Ռուսաստանի դերի մասին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ մանրամասն քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարկել:
Սեպտեմբերի 27-ից ի վեր, ադրբեջանաթուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով, Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները շարունակում են աջակցել առաջնագծում մարտնչող Հայոց բանակին, ինչպես նաեւ Արցախից ժամանակավորապես Գեղարքունիքի մարզ բնակության տեղափոխված ընտանիքներին:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան:
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին:
«Տիգրանս հավասարակշռված, զուսպ տղա էր, անգամ, երբ շատ փոքր էր, մանկապարտեզում ասում էին՝ այս տարիքում այսպես զուսպ, այսքան չափված-ձևված երեխա մենք չենք տեսել, միշտ հավասարակշռված, հանգիստ, երբեք ձայնը չէր բարձրացնի, իր խոսքն ինքը հանգիստ էր ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Տիգրան Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Ոսկանյանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
168.am-ը հաճախ է պատերազմի դաշտում գտնվող և առողջական խնդիրներով (օրինակ՝ մրսածություն) պայմանավորված ժամանակավոր տուն վերադարձած մեր զինվորներից հարցում ստանում, թե եթե լինի կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն, այն անվճա՞ր է, թե՞ վճարովի, և որտե՞ղ պետք է հանձնել: Առողջապահության նախարարությունից խնդրի հետ կապված հայտնեցին, որ քանի դեռ զինվորագրված չեն, թեստ հանձնում են այնպես, ինչպես բոլորը, իսկ այս […]
Ամեն ինչ հնարավոր է, չեմ կարող եզրակացություն անել, ոչ էլ կարծիք հայտնել։ Բացառված չէ, որ թշնամին օգտագործում է այս առիթը, ինչպես լսում ենք, ուրիշ բաներ է անում թշնամին։ Դժբախտաբար, թշնամի մը ունինք, որ մարդկության հետ ընդհանրապես կապ չունի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությունով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորգիսյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է ռազմական դրության ժամանակ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթները: Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԻՆ-ում կա ոլորտային հստակ տարանջատում, սակայն այս պահին ամբողջ նախարարությունը զբաղված է սպասարկելով պատերազմից բխող բոլոր ճյուղերը:
Ալիևի հաջողություններն այսօր ավարտվել են, եթե մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունը ամուր մնա իր դիրքերում և չզիջի հետագայում բանակցությունների մասին Ալիևի խնդրանքներին։ Իրադրությունն ընդհանրապես Ադրբեջանի վերահսկողությունից հանելու համար հայկական կողմը կարող ա մի հարված էլ հասցնել Գանձակին՝ վերջականապես քաոս առաջացնելով Ադրբեջանի հանրության շրջանում։ Էս դեպքում Հայաստանը կարող ա ճանաչել Արցախի անկախությունն ու նստել բանակցելու շանտաժով, որ Ադրբեջանի Արցախի անկախությունը չճանաչելու դեպքում հայկական հակահարձակումը կարող ա շարունակվել։
168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ արձագանքելով շրջանառվող և կուլիսային խոսակցություններին, թե Արցախի նախագահը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քայլեր ձեռնարկել դադարեցնել պատերազմը և անհապաղ նստել բանակցությունների։
«Արցախի համար ֆինանսական հանգանակության չափը այս պահի դրությամբ»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:
Կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին քննադատել է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար:
Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված և «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:
Կառավարության որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամն Տաթև Անտոնյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նամակով դիմել է Եվրահանձնաժողովի ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատարին՝ պահանջելով կասեցնել Թուրքիայի ու ԵՄ-ի միջև ստորագրված մաքսային միության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:
Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում:
Տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին: