![](/banners/BeFunky-design.jpg)
Թալիշը պատերազմից ամենատուժած գյուղն է. Արցախի ՄԻՊ
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/Artak-Beglaryan2.jpg)
Թալիշ գյուղը Ադրբեջան-Արցախ (Ղարաբաղ) պատերազմում ամենատուժած գյուղն է։ Այս մասին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Այն գրավվել և այրվել է Ադրբեջանի կողմից դեռ 1900-ականներին, այնուհետև ավերվել է 2016-ին և այժմ կրկին գրավվել է», – գրել է Բեգլարյանը։
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Անուշ Ղավալյանն էլ գրել է, որ իր ծնողները և եղբայրը մինչև սեպտեմբերի 27-ը եղել են Թալիշում։
«Գյուղի հուշարձանի այս լուսանկարը ցանկացած բառից ավելի խոսուն է: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող վանդալիզմի և ահաբեկչության այլ ապացույցներ անհրաժե՞շտ են», – գրել է Ղավալյանը։