![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը բաց կթողնի ՀԱՊԿ զորավարժությունները Ղարաբաղում իրավիճակի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/HAPK.jpg)
Հայաստանը Ղարաբաղում իրավիճակի պատճառով բաց կթողնի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի կեսերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀՀ ՊՆ-ում:
«Այդ զորավարժություններին մենք չենք մասնակցի»,- հայտնել են ՊՆ-ում:
Հայկական կողմը հրաժարվել է զորավարժություններին մասնակցությունից ԼՂ-ում շփման գծում մարտական գործողությունների վերսկսման ֆոնին: