Կենտրոնականի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու և դրա միջոցով շփվելու պատրվակով անհայտ անձը վերցրել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արարատյան փողոցի 18-ամյա մի բնակիչ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, կասկածվողը Հրազդանի կիրճից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: