Բաժիններ՝

«Լոռի»-ն բրազիլացի նոր հարձակվող ունի

Բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը վերադարձել է Հայաստան եւ պայմանագիր կնքել «Լոռիի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Կորինտյանսում», «Սան Պաուլոյում»։ 2016 թվականին տեղափոխվել է «Գանձասար-Կապան», որտեղ 27 խաղում դարձել է 8 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Մարինին հանդես է եկել նաեւ Իրանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էսթեղլալ» եւ «Շահր Խուդրու» ակումբներում։

Ջունիորի վերջին թիմը Իսրայելի առաջին լիգայի «Հապոել Ռամատ Գանն» է։

Բրազիլացու հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930