Բաժիններ՝

Լողափնյա վոլեյբոլի թիմն անհաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի Մ18 տարեկանների լողափնյա վոլեյբոլի հավաքականը անհաջող մասնակցություն է ունեցել Եվրոպայի առաջնությունում:

D ենթախմբում հայտնված հավաքականը` Վահե Նազարյան – Խաչատուր Ասմարյան զույգը նախ 1:2հաշվով զիջել է Էստոնիային, այնուհետ 2:0 հաշվով պարտվել է Սլովենիային:

Ավելի վաղ հավաքականի անդամները պարտություն էին կրել Շվեյցարիայից` զիջելով 0:2 հաշվով:

Առաջնությունն անցկացվում էր Թուրքիայի Իզմիր քաղաքում, որին մասնակցում էին 24 երկրների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս