Բաժիններ՝

«Իմ ու Մեսսիի հարաբերությունները լավ կլինեն: Մբապեի հետ նույնպես սկզբում դժվարություններ կային»․ Գրիզման

Հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է «Բարսելոնայի» իր գործընկեր Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին:

«Բոլորի համար շատ բարդ մրցաշրջան էր, բայց հիմա մենք զրոյից ենք սկսում:

Իմ և Մեսսիի հարաբերությունները նման են նրան, թե ինչպես Մբապեի հետ զարգացան իրադարձություններն ինձ համար: Սկզբում մենք դժվարություններ ունեինք, և ժամանակ էր պետք, որպեսզի փոխըմբռնում առաջանար մեր միջև: Մեսսինի հետ նույնպես կստացվի:

Ես լավ եմ զգում «Բարսայում», գիտեմ, որ մարզիչն ու ակումբը հավատում են ինձ: Ես ուզում եմ կրկին խաղալ իմ գործընկերների հետ և ամեն ինչ անել, որ գավաթներ նվաճեմ: Նախորդ մրցաշրջանն ավարտվել էր առանց տիտղոսների, իսկ «Բարսելոնայի» հետ դա վաղուց չէր պատահել»,- ասել է Գրիզմանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930