Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք, գրում է Տեղեկատվական շտաբը։

«Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:
Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս