Բաժիններ՝

Արդյունավետ դիմակ վնասված մազերի համար

Դիմակի բաղադրիչները   

Վիտամին B6 – 1 սրվակ

Վիտամին B12 – 1 սրվակ

Վիտամին B1 – 1 սրվակ

Ալոէի էքստրակտ – 5 մգ

Մազերի ցանկացած կոնդիցիոներ – 1 ճաշի գդալ

Կիրառման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Խառնուրդից մի փոքր վերցրեք ու քսեք ձեռքին, որ համոզվեք՝ այդ խառնուրդից ալերգիա չունեք: Եթե 10 րոպեի ընթացքում մաշկի այրոց ու կարմրություն չի նկատվում, ուրեմն նման դիմակ դուք կարող եք օգտագործել ձեր մազերի համար: Այս մասին գրում է gornnisa.ru կայքը:

Դիմակը քսելուց առաջ մազերը լավ սանրեք խիտ ատամներով սանրով:

Մազերը լվացեք սովորական շամպունով, ապա չորացրեք սրբիչով: Դիմակն օգտագործելիս մազերը չափազանց խոնավ չպետք է լինեն:

Դիմակը քսեք մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկով ծածկեք գլուխը, ապա այն փաթաթեք սրբիչով, որ տաքանա:

20-30 րոպե անց լվացեք տաք ջրով: Մազերը չսանրեք մինչև լրիվ չորանալը:

Դիմակի մասին

Այս վիտամինային դիմակը պետք է օգտագործել շաբաթական 2 անգամ: Բուժման կուրսը 1-2 ամիս է:

Կուրսը պետք է կրկնել 3 ամիս անց:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս