
Փոփոխություններ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղացանկում

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի բարեկարգման աշխատանքները՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնության «Փյունիկ»–«Գանձասար-Կապան» խաղը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ սեպտեմբերի 12-ին՝ 19։45-ին։
Հաշվի առնելով «Շիրակ ՖԱ»-ի՝ 03.09.2020թ. գրությունը և կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները, VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլի՝ «Շիրակ»-«Վան» հանդիպումը հետաձգվել է։