Բաժիններ՝

Ալաբան պատրաստ է անմիջապես հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբը:

Ինչպես թվիթերյան իր էջում գրել է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալքը, 28-ամյա ավստրիացին ու մյունխենյան ակումբը դեռ չեն պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ:

Ալաբայի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը ցանկանում է տարեկան ավելի քան 20 միլիոն եվրո վաստակել:

Եթե ​​«Բավարիան» այլ քայլեր չձեռնարկի, ապա Ալաբան պատրաստ է անմիջապես հեռանալ ակումբից, որպեսզի մյունխենցիները կարողանան որոշակի գումար ստանալ նրա վաճառքից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս