Վարկանիշային նոր «պատմական հակառեկորդ». երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարբերաբար, հատկապես, այսպես կոչված, «ներքին օգտագործման համար», տարբեր կառույցների կողմից անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված նման հարցումներ են անցկացրել ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը։ Ըստ մեր աղբյուրների, երեք հարցումների տվյալները գրեթե նույնական են. համաձայն դրանց, Փաշինյանի վարկանիշը գնալով ընկնում է։
Վերջին հարցումների համաձայն, նրա վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս փաստը լուրջ խմորումների պատճառ է դարձել, մասնավորաբար ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում լրջորեն նվազել է «գնացող» Փաշինյանի քմահաճույքները կատարելու էներգիան, ամերիկյան կողմի՝ նոր ղեկավարով նոր սցենարի փնտրտուքը «թարմ» լիցք է ստացել, իսկ ընդդիմադիր ուժերը նոր թափ են հաղորդում իրենց գործողություններին, այդ թվում՝ հանրահավաքի տեսքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: