Բաժիններ՝

Միջին մակարդակի ի՞նչ սմարթֆոն գնել 2020 թվականին

Ոչ թանկարժեք, բայց լավ որակներով սմարթֆոններ, որոնք ակտուալ  կլինեն 2020 թվականին։

1. Google Pixel 3a

Դիսփլեյ՝ 5,6 դյույմ, OLED՝ 1,080 x 2,220 պիքսել

Պրոցեսոր՝ Snapdragon 670

Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12,2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ

Հիշողություն՝ 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին

Մարտկոց՝ 3000 մԱժ

Օպերացիոն համակարգ՝ Android 9

Pixel 3a-ի գլխավոր առանձնահատկությունը նրա հիմնական ֆոտոխցիկն է: Սմարթֆոնն ունի միայն մեկը, բայց այն նկարահանում է գերազանց մակարդակով միջին որակի սմարթֆոնի  համար: Pixel 3a-ը պարծենում է նաև «մաքուր» Android-ով: Ավելին, սարքը պարբերաբար կստանա համակարգի նոր տարբերակներ և անվտանգության նորմեր:

Թերություններից կարելի է նշել  պլաստիկ պատյանը և ոչ ամենաբարձր կատարողականությունը: Սարքն արդեն դուրս է բերվել արտադրությունից, բայց դեռ կարող եք այն ձեռք բերել:

2. iPhone SE (2020)

Դիսփլեյ՝ 4,7 դյույմ, IPS, 750 × 1334 պիքսել

Պրոցեսոր՝ Apple A13 Bionic, վեցմիջուկային

Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12 ՄՊ, դիմային՝ 7 ՄՊ

Հիշողություն՝ 3 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին

Մարտկոց՝ 1 821 մԱԺ

Օպերացիոն համակարգ՝ IOS 13

Եթե դուք  կարոտում եք կոմպակտ սմարթֆոնները, ապա ձեզ անպայման դուր կգա iPhone SE-ի վերջին տարբերակը: Սարքը չի կարող պարծենալ տեսախցիկի բարդ համակարգով: Բայց դուք ստանում եք նորաձև և արդյունավետ սարք, որը կարելի է հարմարավետորեն օգտագործել մեկ ձեռքով: Եվ գինն ընդունելի է, հատկապես Apple-ի ստանդարտներով:

3. OnePlus 7T

Դիսփլեյ՝ 6.55 դյույմ, AMOLED՝ 1,080 x 2,400 պիքսել

Պրոցեսոր՝ Snapdragon 855+, ութմիջուկային

Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 ՄՊ, 12 ՄՊ և 16 ՄՊ; դիմային՝ 16 ՄՊ

Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին

Մարտկոց՝ 3 800 մԱժ:

Օպերացիոն համակարգ՝  OxygenOS 10՝  հիմնված  Android 10-ի վրա

OnePlus 7T-ը ունի հիանալի կատարողականություն՝ շնորհիվ իր հզոր պրոցեսորի և օպերատիվ հիշողության: Սմարթֆոնն ունի լավ տեսախցիկներ և դիզայն: Այս ամենը սմարթֆոնը վաճառքների հիթ դարձրեց նախորդ տարի: OnePlus 7T-ն այլևս  չի զարմացնում, բայց այն շարունակում է մնալ շատ գրավիչ սմարթֆոն:

4. OnePlus 8 Pro

Դիսփլեյ՝ 6.78 դյույմ, AMOLED, 1,440 x 3,168 պիքսել

Պրոցեսոր՝ Snapdragon 865, ութմիջուկային

Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 ՄՊ, 48 ՄՊ, 8 Մպ և 5 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ

Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին

Մարտկոց՝ 4510 մԱԺ

Օպերացիոն համակարգ՝ OxygenOS 10՝ հիմնված  Android 10-ի վրա

OnePlus-ը ավանդաբար գոհացնում է օգտվողներին գերազանց ֆլագմեններով: Եվ OnePlus 8 Pro-ը բացառություն չէ: Սարքը ստացել է հիանալի էկրան, բարձրակարգ կատարողականություն, հզոր տեսախցիկներ և գեղեցիկ տեսք։

5. Samsung Galaxy S10 և Galaxy S10+

Դիսլփեյ՝ 6.1 դյույմ S10 / 6.4 դյույմ S10 + Dynamic AMOLED; 1,440 × 3,040 պիքսել

Պրոցեսոր՝ Exynos 9820 կամ Snapdragon 855, ութմիջուկային

Տեսախցիկներ՝ հիմնական ՝ 16 ՄՊ և երկու 12 ՄՊ խցիկ, դիմային՝ 10 ՄՊ

Հիշողություն՝ 8 ԳԲ օպերատիվ S10 / 8 ԳԲ օպերատիվ S10 +; 128 ԳԲ ներքին + microSD բնիկ

Մարտկոց` 3400 մԱժ S10 / 4100 մԱԺ S10 +

Օպերացիոն համակարգ՝ Android 9

Բոլոր առումներով, Samsung Galaxy S10-ը պրեմիում սարք է: Այն գեղեցիկ սարք է` բարձր արդյունավետությամբ, մեծ պայծառ էկրանով և լավ տեսախցիկներով: Կա նաև ականջակալների խցիկ, որը միշտ չէ, որ բնորոշ է թանկարժեք սարքերի համար:

Իսկ առավել պահանջկոտ օգտվողների համար Samsung-ը թողարկել է Galaxy S10 +  տարբերակը` մի փոքր ավելի մեծ էկրանով, մարտկոցի մեծ հզորությամբ և առջևի լրացուցիչ տեսախցիկով:

6. Huawei P30 Pro

Դիսլփեյ՝ 6.47 դյույմ, OLED՝ 1,080 x 2,340 պիքսել

Պրոցեսոր՝ HiSilicon Kirin 980, ութմիջուկային

Տեսախցիկներ՝ հիմնական՝ 40 ՄՊ, 8 ՄՊ, 20 ՄՊ; դիմային՝ 32 ՄՊ

Հիշողություն՝ 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին + Nano հիշողության քարտ

Մարտկոց` 4 200 մԱԺ

Օպերացիոն համակարգ՝ Android 9

Huawei P30 Pro-ն  ներկայացվել է որպես գերազանց տեսախցիկով հեռախոս: Ֆոտոխցիկը հատկապես լավն է հեռավոր առարկաներ նկարահանելիս, ինչը հեշտացնում է 5x օպտիկական խոշորացումը։  Մնացած պարամետրերը` վառ մեծ էկրանից մինչև հզոր մարտկոց, նույնպես տպավորիչ են: Սարքը չունի միայն ստերեո բարձրախոսներ:

7. iPhone XR

Դիսփլեյ՝ 6.1 դյույմ, IPS՝ 828 x 1,792 պիքսել

Պրոցեսոր՝ Apple A12 Bionic, վեցմիջուկային

Ֆոտոխցիկներ՝ հիմնական՝ 12 ՄՊ, դիմային՝ 7 ՄՊ

Հիշողություն՝ 3 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին

Մարտկոց՝ 2,942 մԱԺ

Օպերացիոն համակարգ՝ IOS 12

Համեմատաբար էժան սարք, որը կարող է լավ տարբերակ լինել նրանց համար, ովքեր սկզբունքայնորեն ցանկանում են Apple սմարթֆոն, բայց չեն ցանկանում հավելյալ վճարել առաջադեմ սարքերի համար: IPhone XR-ն ունի ընդամենը երկու տեսախցիկ՝ հիմնական և դիմային: Սարքում չկան iPhone-ի ավելի թանկ մոդելներում հայտնված լանդշաֆտային և դիմանկարային լրացուցիչ հնարավորությունները: Բայց գնորդը կստանա նորաձև սարք, լավ կատարողականությամբ։  Բացի այդ, Apple-ը երկար ժամանակ կթարմացնի  iOS-ը XR-ից մինչև վերջին տարբերակները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս