«Արայիկ Հարությունյանը հնարավոր բոլոր վատություններն արել է ԵՊՀ-ին». Դավիթ Ափոյան

Երեկ Երևանի պետական համալսարանում կայացավ Հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) նիստը, որի ընթացքում ընտրվեց խորհրդի նոր կազմ, իսկ նախագահ ընտրվեց Գևորգ Մուրադյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նշեց, որ երեկ տեղի ունեցածՀոգաբարձուների խորհրդի նիստը պետք է կայանար դեռևս այս տարվա մարտի վերջին, որից հետո նոր ապրիլ ամսին պետք է կայանար նաև ԵՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն որոշում կայացվեց հետաձգել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ իհարկե, պայմանավորելով դա համավարակով, սակայն պատճառը բոլորովին այլ էր։

«Իմ համոզմամբ՝ մարտին կայանալիք Հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգեցին, որովհետև իշխանությունը ռեկտորի թեկնածու չուներ։ Իշխանություն ասելով՝ եկեք հասկանանք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և նրապատկերացրած քաղաքականությունը։ Ընդհանուր առմամբ՝ ԵՊՀ-ն այս վերջին երկու տարիներին ինչ վնաս որ կրում է, կրում է Արայիկ Հարությունյանի կայացրած որոշումների պատճառով»,- ասաց Ափոյանը։

Դիտարկմանը՝ եթե ԵՊՀ-ն վնաս է կրում Արայիկ Հարությունյանի որոշումների պատճառով, այդ դեպքում ինչո՞վ է բացատրում այն, որ երեկՀոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում փորձ արվեց խորհրդից հեռացնել Գևորգ Մուրադյանին, և ի՞նչ կապ ունի նա Արայիկ Հարությունյանիկայացվող որոշումների հետ, Դավիթ Ափոյանը պատասխանեց.

«Գևորգ Մուրադյանը երբ դեռևս 1.5 տարի առաջ Հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց, խոստացավ, որ առաջնորդվելու է բուհի շահով, բայց այդպես չարեց։ Բերեմ օրինակ՝ մոտ մեկ տարի առաջ Գիտական խորհուրդը որոշում կայացրեց մի քանի կառուցվածքայինփոփոխություն կատարել՝ ի շահ ուսանողների, այդ Գիտական խորհրդի ամբողջ կազմն 88 անդամ է՝ 88 համալսարանական եկան այդ որոշման, որովհետև նրանք ամենաշատն են տիրապետում համալսարանի խնդիրներին, սակայն, երբ հարցը հասավ Հոգաբարձուների խորհրդին, այդ նույն Գևորգ Մուրադյանը փոխեց այդ որոշումը և առաջարկեց, որ ոչ թե կառուցվածքային փոփոխություն անենք ևգնանք միավորման, այլ այդ կենտրոնները լուծարեց։ Մուրադյանընման որոշում կայացրեց՝ դրա հիմքում դնելով իր անձնական ևքաղաքական շահը»,- ասաց Ափոյանը՝ շեշտելով, որ Գևորգ Մուրադյանը ԵՊՀ-ում գործում է բացառապես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունից։

«Արայիկ Հարությունյանը, որին, ի դեպ, անգամ համալսարանում դասախոսելու տարիներին շատ դասախոսներ չէին ճանաչում, կարծես վիրավորված է համալսարանից։ Երբ պատմական էքսկուրս ենք անում, տեսնում ենք, թե ինչպես նա բուհն անվանեց կոռուպցիոն որջ։ Երկրի նախարարը երկրի մայր բուհը կոռուպցիոն որջ է անվանում, որից հետո տեսնում ենք բուհի վարկանիշին հասցվող վնասի չափը։ Իսկ առհասարակ, եթե Արայիկ Հարությունյանիայս երկու տարվա քայլերը դնենք իրար կողքի, կարող ենք գալ եզրահանգման, որ նպատակը բուհը հողին հավասարեցնելն է, որովհետև չկա որևէ որոշում, քայլ, որըօգուտ է բուհին, նրա ցանկացած որոշում եղել է աղմկահարույց և ուղեկցվել սկանդալներով. Օրինակ, ամենավերջինը՝ դիմորդների և չափորոշիչների հետ կատարվողն է»,- ասաց Ափոյանը։

Անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մյուս անդամներին՝ Ափոյանը նշեց, որշատ են առաջադրված այն թեկնածուները, որոնք ՊՈԱԿ-ների, հիմնադրամների տնօրեններն են,որոնք նշանակվելու են այդ պաշտոնում, իսկ դա նշանակում է, որ չեն կարող ապահովել իրենց անկախությունը։

«Փաստերը ցույց են տալիս, որ շատ որոշումներ ընդունվում ենկառավարության նեկայացուցիչների կողմ քվեարկությամբ, թեկուզ համալսարանականներըդեմ են քվեարկում։ Ավելին ասեմ՝ մշակվել է նոր օրենքի նախագիծ, որով Հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատվել է 12-ի, և այդ օրենքը բուհն ավելի շատ է ենթարկում իշխանություններին և բուհը դարձնում ավելի ենթարկվող ու զերծ ինքնավարությունից։ Այս օրենքով նախատեսված է, որ Հոգաբարձուների խորհուրդը, որը գլխավոր կառավարող մարմինն է, բաղկացած է լինելու 12 հոգուց, որից 6-ին ներկայացնելու է Լիազոր մարմին համարվող ԿԳՄՍ նախարարությունը, 1-ը լինելու է գործարար, 1-ը՝ ուսանող, 4-ը՝ դասախոս։ Հետաքրքրական է, որ այս օրենքով լիազոր մարմինն ունի հետկանչի հնարավորություն և առանց հիմնավորման կարող է իր ցանկացած ներկայացուցչի հետ կանչել, եթե այդ մեկը որոշի դրսևորել ինքնուրույնություն։ Ես կարծում եմ, որ սա շատ ավելի հեռուն գնացող պլան է»,- ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը։

Ըստ նրա՝ արդեն 1.5 տարի է՝ ինչ Երևանի պետական համալսարանը չունի ռեկտոր, իսկ դա բուհում ստեղծել է անառողջ մթնոլորտ ու սկիզբ դրել պառակտումների։

«Խոսքը ոչ թե քաղաքական պառակտումների մասին է այլ նրա, որ կառույցը չունի ղեկավար, ներսում ձևավորվել են խմբեր, որոնք ունեն իրենց ռեկտորիթեկնածուն, և դա չի կարգավորվում, որովհետև նախարարն էլ իր հերթին է պառակտում. Նախ՝ պառակտում մտցրեց ուսանողների մեջ, հետո այդտեղ հաջողության չհասավ ու հիմա պառկտումներ է մտցնում պրոֆեսորադասախոսական կազմում, թեև, կարծում եմ՝ դա իրենց չի հաջողվի։ Ես երբեք չեմ ների Արայիկ Հարությունյանին նրա համար, որ համալսարանին այսքան վնաս հասցրեց։ Իմ շրջապատի անգամ իշխանամետ մարդիկ խոստովանում են, որ Հարությունյանն իր տեղում չէ, և եթե փոփոխություններ չլինեն, նրա հրաժարականի պահանջը պայթելու է, որովհետև արդեն հասունացել է»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս