Նախկին մոդելը 55 տարեկանում ցուցադրել է մարզված մարմինը
Չեխական ծագմամբ նախկին սուպերմոդել և դերասանուհի Պաուլինա Պորիզկովան 55 տարեկանում հիացրել է իր կազմվածքով: Նախկին մոդելն Ինստագրամի իր էջում կիսամերկ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարին կից Պորիզկովան նշել է, որ Ինստագրամն իր տունն է համարում, որտեղ նա մերկացնում է իր հոգին, և երբեմն, նաև մարմինը:
Նախկին մոդելի հետևորդները նշել են, որ Պաուլինան հրաշալի կազմվածք ունի: Գաղտնիքը մարզումներն են, որոնց ընթացքից լուսանկարներ Պաուլինան նույնպես հաճախ է հրապարակում: